Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առընչը մեկնաբանել և արդարացրել է «Ak Saray» պալատի կառուցման վրա ծախսված գումարի չափը:
«Ամբողջ աշխարհում կառուցվում են նախագահական պալատներ,որոնք աչքի են ընկնում իրենց շքեղությամբ:Մեր նախագահական պալատը ցուցադրում է նաև Թուրքիայի հզորությունը ,ինչպես նաև արտահայտում է օսմանյան ավանդույթները: Եթե որեւէ մեկն ասում է, թե ծախսվել է ավելի քան 1 մլրդ լիրա, ապա դա չպետք է այդքան բարձրձայնվեր այլ կարելի էր քննարկել:
Սա մի փոքր գումար ընդամենը »
Թուրքիայի նոր նախագահական պալատի արժեքը , որը մեծապես քննադատության է արժանացել ընդդիմության կողմից, ներկայումս կազմել է 1.37 միլիարդ լիրա ($ 615 մլն)՝ կրկնակի անգամից ավել գերազանցելով նախապես պլանավորածը:Նախագահի պալատն արդեն հասցրել է դառնալ վիճահարույց և սկանդալային ոչ միայն իր շինարարական և պահպանման ծախսերով այլև պալատի պատկանելիության հարցով:Ի սկզբան է Ak Saray-ը նախատեսված է եղել հանրային ծառայությունների,նախարարությունների և վարչապետի համար:Սակայն ինչպես արդեն պարզ է այնտեղ տեղավորվում է նախագահը:
Կարեն Հովհաննիսյան