Աբխազական երկաթուղու վերագործարկման շուրջ փակ բանակցությունները շարունակում են ընթանալ, և այդ ամենին է մասնակցում նաև ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը։ Վերագործարկման հարցը ոչ թե տնտեսական է, այլ շատ ավելի քաղաքական։


Հայկական կողմը՝ ռուսական և վրացական կողմերի հետ միասին խիստ կարևորում են այս ծրագրի իրականացումը, այսինքն՝ աբխազական հատվածի երկաթուղային կապի վերականգնման գործընթացը։ Առաջըթանց այս առումով արդեն կա, որի մասին վկայում է ռուսական երկաթուղիների գլխավոր տնօրեն Յակունինի կողմից հնչած հայտարարությունը, ըստ որի կան հուսադրող ազդակներ։ Քանի որ բանակցությունները փակ են ընթանում, այսինքն՝ հարցն ավելի շատ քաղաքական է, քան տնտեսական, այնտեղ խնդիր կա պայմանավորվելու Վրաստանի և Աբխազիայի իշխանությունների միջև։


Բնականաբար բարեհաջող բանակցություններից հետո գումարներ կպահանջվեն, որովհետև երկաթուղին ավելի քան 20 տարի չի գործել, և կան նաև զգալի վնասված հատվածներ, բայց դա ավելի քան լուծելի խնդիր է,քանի որ այս նախագծով են հետաքրքրված Հայաստանի, Ռուսաստանի և Վրաստանի նախագահները։


Տնտեսական օգուտի տեսանկյունից բնականաբար շատ մեծ օգուտներ կարող է ունենալ մեր երկիրը,առավել ևս այն դեպքում երբ երկաթուղային հաղորդակցությունը Ռուսաստանի, այդ թվում նաև Ռուսաստանի այլ տարածաշրջանների հետ խիստ բարդացված է, այսինքն՝ լաստանավ է օգտագործվում, որպեսզի այդ բեռները տեղափոխվեն օրինակ Ռուսաստանի տարածք, որը թանկացնում է բեռների գինը:

 

 

Արմեն Գևորգյան