Ցավով տեղեկացա պետական, հասարակական գործիչ, Երևանի պատվավոր քաղաքացի Վլադիմիր Մովսիսյանի մահվան մասին։ Տարիներ շարունակ մեկտեղելով գիտելիքն ու փորձը, Վլադիմիր Մովսիսյանն իր նվիրված աշխատանքով կարևոր դերակատարում է ունեցել մեր երկրի կյանքում։
Նրա կենսագրությունը լավագույն օրինակներից է, թե ինչպես կարելի է երկարամյա ակտիվ գործունեությամբ անմնացորդ նվիրվել պետության կայացմանը: Ցավակցում են Վլադիմիր Մովսիսյանի ընտանիքին, բոլոր հարազատներին ու մտերիմներին:
Տարոն Մարգարյան