ԲՀԿ–ն իր մանր տրամաչափի գործիչների ձեռքով փորձում է նսեմացնել Լևոն Տեր–Պետրոսյանի գործունեության գլխավոր ձեռքբերումը՝ Արցախյան հերոսամարտում տարած հաղթանակը։ Արցախյան հաղթանակը ամբողջ ազգի արդյունավետ համախմբման միակ օրինակն է, եթե չհաշվենք ավարայրի բարոյական հաղթանակը։ Այս պատմական իրադարձությունը Լևոն Տեր–Պետրոսյանի քաղաքական ինդուլգենցիան է և նրա գործունեության միակ՝ չքննադատվող հատվածը։
Արցախյան հաղթանակը սպիտակեցնում է Լևոնի տարիների բառիս բուն և փոխաբերական իմաստներով մութ կետեր։ Այսօր Վազգենի ստեղծած ԵԿՄ–ն սևացնելով ու քաղաքականության մեջ ներքաշելով լուծվում է թիվ մեկ խնդիր՝ սևացնում են հաղթանակը, սևացնում են հաղթանակ բերած գլխքվոր հրամանատարը։ Գիտակցում է արդյոք Լևոնը, որ տակտիկական հնարքով և իր իսկ լուռ մասնակցությամբ չեզոքացվում է, սեփական կենսագրության ամենալուսավոր էջը։
Արմեն Հայրապետյան