Ամերիկացի դիետոլոգները պարզել են՝ թե որ բանջարեղենը կարելի է համարել ամենաօգտակարն առողջության համար: Բանջարեղենը, որն իր մեջ պարունակում է մարդու օրգանիզմի համար անհրաժեշտ բոլոր վիտամիններն ու միկրոէլեմենտները, պարզվում է՝ ծաղկակաղամբն է:
Հետազոտողները պարզել են՝ 50 գրամ ծաղկակաղամբի իր մեջ պարունակում է վիտամին C-ի օրական անհրաժեշտ չափաբաժինը,պարունակում է նաեւ մեծ քանակությամբ վիտամին A եւ վիտամին B մաշկի, որոնք շատ օգտակար են մաշկի առողջության, ինչպես նաեւ նյարդային եւ սրտանոթայնի համակարգերի համար: Բացի դա ծաղկակաղամբը պարունակում է նաեւ մագնեզիում, երկաթ եւ անգամ խնձորի եւ կիտրոնի թթու: Այն շատ օգտակար է լյարդի, աղիների համար: Ծաղկակաղամբը կարող են օգտագործել նրանք, ովքեր ուզում են նիհարել. այն օրգանիզմից հանում է ճարպը՝ պահպանելով անհրաժեշտ սպիտակուցները:
Վրեժ Հովսեփյան