Ռուսաստանն, Ուկրաինան և Եվրամիությունը կարողացան պայմանավորվել գազի մատակարարումների ու դրանց համար վճարումների հարցում և եռակողմ փաստաթուղթ ստորագրել: Դա ամենևին չի նշանակում, որ խնդիրները լուծված են ու Ռուսաստանն իսկապես իր մատակարարումների դիմաց փող կստանա, իսկ եվրոպացիներն իրենց փողի դիմաց՝ գազ:

 

 

Հավանաբար խնդիրն այն է լինելու, թե արդյո՞ք գազի մատակարարման դադարեցման համար պատրվակ կլինի պատերազմի վերսկսումը, թե՞ ռազմական գործողությունները կվերսկսվեն այդ մատակարարումների դադարեցման պատճառով: Եթե զինված բախումները վերսկսվեն, ապա կախված նրանից, թե վերոբերյալ տարբերակներից որը կդրվի շրջանառության մեջ, հնարավոր կլինի կողմնորոշվել, թե արյունահեղության վերսկսման նախաձեռնողն ով է: Որքան էլ որ Ռուսաստանը փորձի խուսափել Ուկրաինայում լայնածավալ քաղաքացիական պատերազմի մեջ ներքաշվելու տհաճ հեռանկարից, դա նրան դժվար թե հաջողվի:

 

 

Арман Меликян