Ավարտվեց Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը: Այս անգամ գոնե ադրբեջանական ԶԼՄ-ները շատ ավելի պասիվ էին իրենց գնահատականների մեջ: Բնականաբար հարևան երկրի որոշ փորձագետներ անդրադարձան այս հանդիպմանը, սակայն գնահատականները, կարելի է ասել, շատ չեն տարբերվում նախորդներից: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, կարծես Բաքվի համար սա հերթական, ֆորմալ հանդիպումն էր, որը մեծ հաշվով, որևէ կարևոր հանգուցալուծման այդպես էլ չբերեց: Կարծիքներ են նաև հնչում, որ նախագահները եկել են լուրջ համաձայնության, և այդ փաստը առանձնապես չի հանրայնացվում, սակայն որքանով է դա ճիշտ ցույց կտա ժամանակը: Պարզ է միայն, որ որշ ուժեր փորձում են արագացնել ղարաբաղյան հակամարտության լուծման գործընթացը, քանի որ աշխարհում տեղի ունեցող վերջին իրադարձությունները, կարծես, մի փոքր մոռացության էին մատնել այս խնդիրը: Իսկ Արևմուտքն իր հերթին փորձում է հանդես գալ որպես գլխավոր միջնորդ՝ զրկելով Ռուսաստանին սույն հակամարտության կարգավորման գլխավոր միջնորդի դերից:
Սարգիս Ասատրյան