Երբ Ռուսաստանն արգելանք դրեց մի շարք խոշոր կաթնամթերք արտահանող երկրներից ներմուծման վրա, հայկական արտադրողների համար լուրջ հնարավորություններ ստեղծվեցին: Այս մասին բազմիցս խոսվել է թե պաշտոնյաների , թե մասնագետմերի և թե հենց արտադրողների կողմից:
Բայց պետք է արձանագրել, որ դեռևս նշանակալի ձեռքբերումներ չեն եղել այս մի քանի ամիսների ընթացքում, սակայն սա բնորոշ է այնպիսի կաթնամթերքի արտադրության ճյուղի համար: Մեծ ծավալների կաթնամթերք արտադրելու համար անհրաժեշտ է նախ ձեռք բերել նոր արտադրող հզորություններ, ձեռք բերել հումք, ինչի համար նույնպես ժամանակ է պահանջվում, ինչպես նաև արտադրանքը համապատասխանել ռուսական շուկայի չափանիշներին:

 

 


Սակայն ի ուրախություն մեր կաթնամթերթք արտադրողների' առաջիկա տարվա' 2015թ-ի ընթացքում նույնպես ռուսական շուկայում մասնավորապես կաթնամթերքի պահանջարկը խիստ մեծ է լինելու: Բոլորովին վերջերս ՌԴ Պետդումա ներկայացվեց ՌԴ Հաշվարկային պալատի կազմած' 2015թ-ի պետբյուջեի և 2016-2017թթ-ի պլանային ժամանակահատվածի մասին հաշվետվությունը, որտեղ հստակ նշվում է, որ Ռուսաստանն առաջիկա տարում չի կարողանա ապահովել ներմուծվող ապրանքների ամբողջական փոխարինումը, որոնց նկատմամբ էմբարգո է կիրառվել: Ըստ այդ հաշվետվության' առավել լուրջ խնդիրներ կարող են առաջանալ հատկապես որոշ տեսակի կաթնամթերքների և մսամթերքի հետ:

 

 

 

Հաշվետվությունում հրապարակված տվյալների համաձայն' Ռուսաստանը ներկրում է պահանջվող կաթի ավելի քան 60%-ը, ինչը, իհարկե, հսկայական զանգված է, և անմիջապես փոխարինել չի ստացվի:
Այսպիսով կարելի է ասել, որ հայ ֆերմերներին ընձեռվել է եզակի հնարավորություն, և եթե սրան էլ ավելացնենք այն, որ 2015թ-ի հունվարի 1-ից Հայաստանը կդառնա ԵՏՄ անդամ, ապա մնում է միայն ավելացնել արտադրող հզորությունները և ապահովել արտադրանքի նկատմամբ ներկայացվող պահանջները: Իրացման մասով խնդիրները հասցվում են նվազագույնի:

 

 

Тигран Арутюнян