Դասական ոճով հագնվող մարդիկ բավականին կասկածամիտ են և հակում չունեն իրենց վատնելու յուրաքանչյուր չնչին բանի վրա: Իրենց ողջ ուժերն ուղղում են գործնական աշխատանքին, ձգտում են հուսալիին, հիմնավորին և ճշմարիտին: Նման մարդիկ հարգում են հին բարի սովորույթները, և հետևեում են էթիկայի կանոններին: Նրանք ձգտում են շփվել այնպիսի մարդկանց հետ, որոնց հետ կարող են հարաբերությունները պահել միայն պաշտոնական տարածության վրա:


Հագուստի հանդիսավոր ոճի սիրահարները, որպես կանոն, օգտագործում են իրենց սիրելի սև և սպիտակ գույները միասին' չնայած սիրոմ են նաև վառ կարմիր գույնը: Սև գույնը արտահայտում է ներքին լարվածությունը, անհավասարակշռվածությունը և նեգատիվիզմի որոշակի չափաբաժինը, իսկ սպիտակը՝ երկչոտություն, անիրականություն, կյանքից կտրվածություն, կյանքի մասին իդեալականացված պատկերացում և իր տեղը այնտեղ:


Նման մարդիկ շատ զգույշ են մտերմանում ուրիշների հետ, տիրապետում են տակտի գտրաճած զգացումին, և երբ տեղի է ունենում նրա պատկերավոր աշխարհի փլուզումը, դա դառնում է նրա կյանքի ողբերգությունը, որն արտահայտվում է հագուստի սև-սպիտակ գույներով:


Գործնական մարդը ընտրում է հագուստի աչք չծակող, հանգիստ, ճշտապահ, կոնսերվատիվ ոճը: Որպես կանոն՝ նա հավակնում է ինտելեկտուալի դերին, խստաբարո քաղաքավարությունը նրան ինքնավստահություն է հաղորդում: Նա չի վարակվում նորաձև էքստրավագանտ ոճով: Նման մարդը տիրապետում է մտավոր ունակությանը և տեսաբանելու կարողությանը: Նա երկար մտածում է և հետո կոնկրետ եզրահանգման գալիս:


Սակայն, նման ոճի սիրահարների հոգին սովորաբար սառն է մնում նույնիսկ ամենաթեժ իրավիճակներում: Նման անհատները հանդիսանում են միայնակներ, ովքեր չեն գիտակցում, որ իրենց մեկուսացման պատճառը կյանքի բացասական փորձն է կամ սուտ հետևաբանությունները:


Սպորտային հագուստը նախընտրողներն ակտիվ են, էնէրգիայով լեցուն և գործնական: Նա մտածում է, որ հագուստը չպիտի խանգարի շարժումներին և լինի հարմար: Նա կարծես մշտապես գտնվում է մեկնարկային ռեժիմում, որպեսզի հանկարծ ավելի ճկուն մեկ ուրիշը չգրավի իր մրցանակային տեղը:


Ջինսային հագուստ նախընտրողները սիրում են իրենց ոճում համատեղել ինչ որ բան հին իրերից և որևէ բան նորաձև հագուստից: Նա չի ուզում կորցնել կապը իրեն լավ ծանոթ հագուստի հետ, սակայն միաժամանակ նրան դուր են գալիս նորն ու յուրօրինակը:


Այդ մարդը միշտ ձգտում է բնականին, չէ՞ որ ջինսերը պատրաստված են բնական կտորներից:
Տրիկոտաժը նախընտրող մարդիկ սովորաբար շատ խոցելի են՝ կա՛մ սենտիմենտալ, կա՛մ մարդկային շփման կարիքն ունեն:


Էկզոտիկ կամ էքստրավագանտ ոճի սիրահարները լինում են հանդուգն, մեծամիտ, փառամոլ, կրքոտ և ավանտյուրային: Նրանք հավակնում են բացառիկությանը և եզակիության, նրանք գործ չունեն «անգույն» թափանցիկ մարդկանց հետ: Նման մարդիկ կաշվից դուրս են գալիս, որպեսզի հագնվեն լավագույն փարիզյան մոդելյորների հագուստները:


Ցավոք սրտի նրանք դառնում են իրենց չիրականացած պահանջների ստրուկները:

 

 

Շարունակությունն՝ այստեղ