Երեկ Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքը մի առանձնահատկություն ուներ' այն կարծես անկեղծության երեկո լիներ: Ով ում հետ ինչ տարաձայնություններ ուներ ի ցույց դրեց: Լևոնն էլի ասաց, որ Րաֆֆին ինչքան էլ ասի, թե դեմ է ԵՏՄ-ին ինտեգրմանը, մեկ է Եռյակը ընդհանուր առմամբ կողմ է, ու անդամակցումն էլ անշրջելի գործընթաց է: Րաֆֆին էլ հակադարձեց, թե' ինչքան էլ մնացածն ասեն' լավն է ԵՏՄ-ն, իր կարծիքով Հայաստանը սխալ է վարվել, իսկ գործընթացն էլ անշրջելի չէ:


Հետո, չնայած Եռյակը մտադիր չէր նստացույցերի, բայց Րաֆֆին բարձրաձայնեց էդ մասին ազատամարտիկների շուրթերով' պատասխանատվությունը գցելով Ծառուկյանի վրա, մյուս կողմից էլ ակնարկելով, որ ինքը սեպարատ էլ կարող է նստացույց անել: Ծառուկյանն էլ կոշտ հայտարարեց' «ոչ մի նստացույց չի լինելու»:


Լևոնն էլ ոնց որ միշտ չնախատեսված բաներ ասաց ու գործընկերներին անհարմար վիճակի մեջ դրեց, մասնավորապես էն, որ Ծառուկյանին ներկայացրեց որպես ընդդիմադիր դաշտի գործիչ, ու վերջինս էդ պահին չգիտեր էլ ինչ աներ. դեմքին ոնց որ գրված լիներ' «այ զուլում..., էս ինչ թարս բան ստացվեց»:


Կարճ ասած, եռյակը հանրահավաք առ հանրահավաք հանրության առաջ ավելի է անկեղծանում:

 

 

Էրիկ Մելիքյան