Օբյեկտիվորեն բոլորը սպասում են Գագիկ Ծառուկյանի՝ վաղվա ելույթին, որը նրա կուսակիցներն արդեն «կնքել» են «ծրագրային» խոսուն անունով: Տեր-Պետրոսյանն ու Հովհաննիսյանն արդեն սպառել են իրենց «հեղափոխական» օրակարգը: Հայաստանյան օրինաչափությունը հուշում է, որ ընդդիմության լիդերն ունի ֆավորիտ լինելու ընդամենը մեկ շանս, մյուս նախագահական ընտրություններում այդ թեկնածուն այլևս եղանակ ստեղծող չէ: Այդպես է եղել Վազգեն Մանուկյանի ու Ստեփան Դեմիրճյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի ու Րաֆֆի Հովհաննիսյանի հետ: Եկել է Ծառուկյանի «հեղափոխության» ժամանակը, որի առանձնահատկությունը, սակայն, այն է, որ հիմա նախընտրական կամ հետընտրական ցիկլ չէ...

 

Կից նյութն՝ այստեղ

 

 

Սուրեն Սուրենյանց