Երբեմն լինում են իրավիճակներ, երբ պատասխաններ փնտրելու փոխարեն ավելի լավ է հարցեր տալ: Որովհետև, եթե մենք ճիշտ հարցեր տանք, պատասխաններն էլ ճիշտ ուղղությամբ կփնտրենք: Իսկ եթե ոչ, ապա կապրենք, կուտենք կխմենք, հետո մի օր անսպասելիորեն ամեն ինչ կվեջանա ու դու կկորցնես ամեն ինչ: Ահա 10 հարց, որ ամեն մարդ իրեն պիտի հարցնի այս կյանքում, որքան շուտ այնքան լավ: Քանի դեռ ամեն ինչ անսպասելիորեն չի վերջացել:
1. Ի՞նչ բան է կյանքը, ես ինչպե՞ս է որ ապրում եմ:
2. Այս կյանքը ստեղծող ունի՞, թէ ոչ: Աստված կա՞ թէ ոչ:
3. Եթե կա, ապա ինձ ի՞նչ: ՆԱ ասելիք ունի՞ ինձ, թէ ոչ:
4. Եթե Աստված ինձ ասելիք ունի, ապա մոտ 4200 կրոններից, որի՞ միջով է խոսում Աստված:
5. Ասում են որ մի մարդ կար Հիսուս Քրիստոս անունով, նա իսկապե՞ս Աստուծո Որդին էր թէ պարզապես բար մարդ:
6 Եթե կյանքի Արարիչն իսկապես խոսել է Հիսուս Քրիստոսի միջոցով, ապա ի՞նչ է ասել ինձ:
7 Արդյոք ինձ մի բան սպառնու՞մ է, որ Աստված հարմար նկատեց ինձ իր Խոսքն ուղարկել: Եթե այո, ապա ինչ՞
8. Եթե Քրիստոնեությունն է ճշմարիտ հավատքը, ապա այն էլ բաժանված է տարբեր ուղղությունների: Ո՞րն է ճշմարիտ փրկության ճանապահը:
9. Ինչպես է մարդը փրկվում տխրության, հուսահատության ու տառապանքի գերությունից:
10. Այս ամենն իմանալուց հետո, ես ի՞նչ պիտի անեմ հիմա:
Ինչպես օգնել մարդու անհավատությանը և զորացնել հավատքը (http://mkrtutiunhrov.blogspot.com/2014/10/blog-post_20.html)
---------
Եթե ձեզ օգտակար եղավ սա կամ մտածելու տեղիք տվեց, խնդրում եմ դուք էլ կիսեք ձեր ընկերների հետ, որպեսզի իրենք էլ խորհեն այս բաների մասին: «Տէրն օրհնի քեզ ու պահպանի քեզ, իր երեսը ցոյց տայ քեզ ու ողորմի քեզ։ Տէրն իր երեսը դէպի քեզ դարձնի եւ քեզ խաղաղութիւն պարգեւի»։ ԹՈՒԵՐ 6:24-26
Արմեն Հարեյան