Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած պաշտոնական այցի ընթացքում կառավարության ղեկավար Հովիկ Աբրահամյանը հանդիպել է ԻԻՀ արտաքին գործերի նախարար Մոհամմադ Զաֆադ Զարիֆի հետ:
Քննարկվել են տարածաշրջանային խնդիրներին և երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր։
Թե հայկական և թե իրանական կողմերը կարևորել են տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը, հակամարտությունների խաղաղ ճանապարհով կարգավորումը:
Կատարվել է անդրադարձ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հարցին,և կարևորել է համագործակցությունը միջազգային կառույցներում:
Քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: