Զզվելիագույն մի հոդված կարդացի, որտեղ հայտնի աղանդավոր Ստեփան Դանիելյանն ու հայտնի գրանտակեր Ավետիք Իշխանյանը բացահայտ արշավ են սկսել Հայ Առաքելական Եկեղեցու դեմ։

Մասնավորապես, այս գրանտասուն գործիչները, որոնց մեկը անգամ Հայաստանում էլ չի բնակվում, պնդում են Եկեղեցին պետք է «հանվի» դպրոցներից ու բանակից։


Видите ли, ինչ որ կյանքի խոսքականի ասելով, իրան ստիպել են աղոթել Հայ Առաքելական Եկեղեցու աղոթքներ ու հրաժարվել իրենց կրոնից։ Իշխանյանի համար սա երևի մահացու հանցագործություն է ու ինքը, որպես մարդ, ով հաստատակամորեն պնդում է, որ սուտ է, որ բանակում հայտնված աղանդավորները քարոզչություն են ծավալում, համարում է, որ հենց ՀԱԵ-ն է իրականում անում դա ու ոտնահարում աղանդավորների իրավունքները։


Գիտե՞ք ինչ, պարոնայք ժողովրդավար իրավապաշտպաններ, չգիտեմ ինչի՞ դուք անընդհատ կառչում եք ժողովրդավարության ընդամենը մի դրույթների՝ փոքրամասնությունների իրավունքից, բայց մոռանում եք ժողովրդավարության բուն իմաստի՝ մեծամասնության իշխանության մասին։ Մեծամասնությունը պետք է հանդուրժի փոքրամասնություններից, բայց դա չի նշանակում, որ փոքրամասնությունները կարող են հելնել մեծամասնության շալակը։


Հիմա էս երկրում մարդկանց ճնշող մեծամասնություն իրեն վերագրում է Հայ Առաքելական Եկեղեցուն, մեծամասնությունը ուզում է, որ իր երեխան հոգևոր սնունդ ստանա նաև դպրոցում, մեծամասնությունն ու այդ թվում նաև ես, շատ դրական է համարում զորամասերում հոգևորականների առակայությունը, որոնք իրոք հսակայական դերակատարություն ունեն զինվորների հոգևոր ու ինչո՞ւ ոչ՝ հոգեկան առողջ մթնոլորտի ձևավորման հարցում։


Ում դուր չի գալիս մեծամասնության կողմից ընդունելի այս կանոնները, կարող է փասա-փուսեն հավաքել ու գնալ Ստեփան Դանիելյանի ծոցը, իսկ Իշխանյանը կարող է նրանց ճանապարհը ցույց տալ, հետևից էլ ջուրը... դուռը փակել։


Իրականում այ սենց գրանտակեր ու ազգադավ գործիչների պատճառով է մեծամասնության համբերության բաժակը լցվում ու իրականում հենց իրենք են սադրում անհանդուրժողականության ծայրահեղ դրսևորումներ՝ փոքրամասնությունների հանդեպ։

 

Կից նյութն՝ այստեղ

 

 

Անդրանիկ Իսահակյան