Եթե Ռուսաստանն ու Թուրքիան բացեն Սյունիքով, Իջևանով ու Նախիջևանով անցնող կոմունիկացիաները, Վրաստանի դերը կսկսի նվազել, նաև հարցականի տակ է կդրվի Վրաստանի նավահանգիստների տնտեսական արդյունավետությունը: Այս մասին ֆեյսբուքում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը.

«Կոմունիկացիաների հետ կապված, աշխարքաղաքական իմաստով, կարևոր գործընթացներ են ընթանում: Առհասարակ, կոմունիկացիաներն են աշխարքաղաքական դասավորածության կարևորագույն գործոններից մեկը: Քննարկենք Վրաստանին վերաբերվող զարգացումները:

Երկար ժամանակ Վրաստանը Կովկասի միջանցքի դերն էր կատարում, կամ եթե ավելի պատկերավոր ձևակերպենք, Կովկասի դուռն էր ու դա է նրա տնտեսական ու աշխարքաղաքական հիմնական նշանակությունը: Հայ-ադրբեջանական կոնֆլիկտի հիմնական շահառուն Վրաստանն էր: Սակայն հիմա պատկերը կարող է փոխվել ու արդյունքում Վրաստանը դերը կարող է ի չիք դառնալ:
Եթե Ռուսաստանն ու Թուրքիան բացեն Սյունիքով, Իջևանով ու Նախիջևանով անցնող կոմունիկացիաները, Վրաստանի դերը կսկսի նվազել, նաև հարցականի տակ է կդրվի Վրաստանի նավահանգիստների տնտեսական արդյունավետությունը: Դա և տնտեսական, և աշխարքաղաքական ազդեցություն է կարող ունենալ:

Պատահական չի, որ Վրաստանում արդեն սկսել են քննարկել Աբխազիայի երկաթուղու բացման հնարավորությունը:

Սակայն Վրաստանն իր ատտաքին քաղաքականության փոփոխության դեպքում, կարող է վերականգնել իր դերը: Եթե Նախիջևանով Իրան, հետևապես Չինաստան, Պարսից ծոց, անգամ Հնդկաստան երկաթուղին աշխատի, ապա դա միակ հնարավորությունը կլինի և Աբխազիայի երկաթուղին աշխատեցնելու ու տրանզիտի համար գումար ստանալու, ինչպես նաև Վրաստանի նավահանգիստների արդյունավետությունը բարձրացնելու համար: Այդ դեպքում կմեծանա Վրաստանի ու Ռուսաստանի փոխադարձ տնտեսական կախվածությունը, նաև կփոխվի Վրաստանի արտաքին քաղաքականությունը:

Դա ինչ կտա մեզ, ինչ չի տա, Արցախի հարցում ինչ հնարավորություններ ու կորուստներ են կարող լինել, քննարկման հարց է (նաև կարևոր է ունենալ ազգային շահերով առաջնորդվող կառավարություն, ինչը չունենք այս պահին), սակայն ակնհայտ է, որ լայնածավալ աշխարքաղաքական դասավորվածության փոփոխություններ են սկսվել»։