Հազարավոր ճանապարհներից դու ընտրեցիր այն միակը, որը չէիր կարող անգամ տեսնել քո ամենադժոխային երազում, բայց դա միակ ճանապարհն էր, որը կստիպեր քեզ ի վերջո խաչ քաշել անցյալդ ապականած կեղծությունների վրա: Դա միակ ուղին էր, որը կստիպեր քեզ կրկին հավատալ ինքդ քեզ, բայց հիասթափվել այն ամենից'ինչին հավատում էիր ժամանակին:Դա միակ ուղին էր, որը ժամանակին ստիպեցիր անցնել նրան, ում նվիրեցիր այդ ճանապարհի յուրաքանչյուր մղոնի դառնահամը: Այսօր այդ նույն ճանապարհին փշերն ու տատասկը ավելի անանցանելի կդարձնեն ընթացքդ, բայց դու երբեք չես վերադառնա, որովհետև փախել ես շքեղության ճահճից ու կյանքդ ներթափանցած տզրուկներից:

 

 

Աստված ինքն է ուղղորդում ընթացքդ, և դու գիտակցված ես վայր դնում քո իսկ ձեռքերով ստեղծած զենքերդ ու ապավինում միայն նրա խորհրդին, ընդունելով ջախջախիչ պարտությունդ' բայց դրա հետ մեկտեղ դառնալով ավելի վեհ ու ավելի իմաստուն:Ի վերջո հաղորդակցվելով կատարյալի հետ սկսում ես հասկանալ կորստի և ձեռք բերման բացարձակ նույնականացումը' ծննդի և մահվան միջակայքը գնահատելով ու դողղալով ամեն ակնթարթի վրա; Դողղալով, ոչ թե կառչելով, քանի որ բառեր չես կարողանում գտնել շնորհակալությունդ հայտնելու բարձրյալին, քեզ' ստեղծելու ակնթարթներ պարգևելու համար;

 

 

Գարիկ Պետրոսյան