Հոգեբան Ջ.Ֆ.Ռաշտոնի հետազոտությունն ապացուցեց, որ կորելիացիոն կապ կա ստեղծագործելու և ինտելեկտի միջև: Մեկ այլ հետազոտության մեջ ցույց տրվեց, որ ստեղծագործելու պոտենցիալը մեծ մասամբ բնորոշ է շիզիոպատիկ խանգարմամբ անձին, քան առողջ կամ շիզոֆրենիկ մարդկանց: Շիզիոպատիկ մարդկանց մոտ ուղեղի աջ կիսագնդի կեղևը զգալիորեն ավելի ակտիվ է, ինչը թույլ է տալիս շատ ավելի արագ կառուցել նոր ասոցատիվ շղթաներ: Մ.Բատեուի և Ա.Ֆուրնհամի վերջին 3 հետազոտությունները ցույց տվեցին կապը շիզոտիպ խանգարումներով մարդկանց ու ստեղծագործ պոտենցիալի միջև: Սերտ կապ սահմանվեց հատկապես ստեղծագործելու և տրամադրության տատանողականության, մասնավորապես՝ մանիակալ-դեպրեսիվ փսիխոզի ու դեպրեսիվ խանգարումների միջև:
Հետազոտվել են այնպիսի ստեղծագործ մարդկանց տրամադրության խանգարումներ, ինչպիսիք են գրող Է.Հեմինգուեյը(նա ինքնասպան եղավ էլեկտրացնցումային թերապիայից հետո), Վիրջինիա Վուլֆը(գրողը խեղդվեց խորը դեպրեսիայի մեջ հայտնվելուց հետո) և նույնիսկ Միքելանջելոն:
Կարոլինայի ինստիտուտի շվեդ մասնագետները հետազոտություն անցկացրին ավելի, քան մեկ միլիոն հոգու մեջ, և կորելիացիոն կապ գտան ստեղծագործ մասնագիտությունների ու հոգեկան խնդիրների միջև: Մի շարք փաստերի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ գրողներն ավելի մեծ հակում ունեն բիպոլյար խանգարումների, շիզոֆրենիայի, դեպրեսիայի, ալկոհոլի ու թմրանյութերի չարաշահման և ինքնասպանության նկատմամբ:
Փաստացիերոն,որքան էլ ցավալի է, չէին լինի բազմաթիվ հանճարներ, եթե չլինեին հոգեկան խանգարումներ: