1963 թվականի մայիսի 23 -ին Մոսկվայում Նիկիտա Խրուշչովի և Կուբայի առաջնորդ Ֆիդել Կաստրոյի հանդիպումն էր:


1963թ. Էդուարդ Արծրունյանը «Պլակատ» հրատարակչության հանձնարարությամբ մեկ գիշերվա, ավելի ճիշտ՝ մի քանի ժամվա ընթացքում ստեղծում է Կուբայի առաջնորդ Ֆիդել Կաստրոյի գալստյան նվիրված պաստառը, որով առավոտյան ողողված էին Մոսկվայի բոլոր փողոցները:


«Բավականին պատասխանատու գործ էր ինձ հանձնարարված՝ ստեղծել կուբացի առաջնորդ Կաստորյի կերպարը, որին երբևէ չէի տեսել: Ինձ փոխանցել էին շատ անհաջող մի լուսանկար, որտեղ գրեթե ոչինչ չէր երևում: Միայն հասկացա, որ քիչ թե շատ մենք նման ենք իրար: Վաղ առավոտյան, երբ պատրաստի պլակատը հանձնում էի տպագրության, Ֆիդել Կաստրոն չափազանց ինձ էր նման. փաստորեն ես ինքս ինձ օգնեցի: Չեք պատկերացնում, թե ինչպես հուզվեցի, երբ ինձ ասացին, թե Կաստրոն ուզում է ինձ հետ ծանոթանալ ու իր հիացմունքի խոսքն արտահայտել իմ կատարած աշխատանքի համար»:


Անահիտ Կորյունի (Մանուկյան) «Ամենանկարիչ նկարիչը» գրքից:

 

 


 
Մհեր Միրզոյան