Վերջին օրերին Թուրքիայի տարբեր շրջաններում Քոբանիի համար սկսված անհնազանդության ու զանգվածային անկարգությունների մեջ Թուրքիայում «հայկական հետք» են փնտրում: Անկարայի քաղաքապետ Գյոքչեքը, քննադատելով Թուրքիայում սկիզբ առած անհնազանդության գործողությունները, իր թվիթերյան էջում կատարած գրառման մեջ ակնարկել է «թաքնված հայերի» մասնակցության մասին' նշելով, որ «արևելքում որպես քրդեր բնակվող, սակայն իրականում արմատներով աթեիստ հայեր կան»:

 

 

Լևոն Հովսեփյան