Թուրքիան այս օրերին՝օգտվելով առիթից, իսկական ցեղասպանություն է սկսել քրդերի դեմ:Ականատեսները պատմում են,որ Թուրքիայի հետ սահմնին թուրքերը թույլ չեն տալիս անգամ վիրավորներին անցկացնել թուրքական կողմ և առաջին բուժօգնություն ցուցաբերել,որի պատճառով ժամ առ ժամ ավելանում է զոհերի թիվը:Այս պահին 200 000-ից ավել քուրդ փախստականներ են ցանկանում անցնել սահմանը,սակայն ցանկացած անցման փորձ կասեցվում է թուրք զինվորների կրակոցով:
Քուրդ ակտիվիստ Բլեսա Օմարը,ով ծագումով Իրաքից է,սակայն Շվեդիայի քաղաքացի , պատմել է թուրքերի վայրագությունների մասին սահմանի մոտ:
Մասնավորապես նա պատմել է ,թե ինչպես են թուրքերը փակում իրենց ճանապարհը՝ զրկելով սննդից,առաջին բժշկական օգնությունից,շատ շատերը զոհվում են,նույնիսկ հնարավոր չէ հողին հանձնել դիերը,չկան անհրաժեշտ պարագաներ հողը փորելու համար:Իսկ երբ նա զինվորներին ցույց է տվել իր շվեդական անձնագիրը և ասել է,որ կամավոր է Քոբանիում,այդ ժամանակ իրեն և մի քանի ընկերների թույլատրել են անցնել սահմանը,սակայն վիրավորներին չեն թույլատրել:Օմարը մտադիր է իր ձեռքի տակ եղած նյութերով ոտքի հանել 15 միլիոնանոց քրդական համայնքն ընդդեմ Թուրքիայի վայրագությունների Սիրիայի և Իրաքի հետ սահմանագծում:Այս ամենը բավական չէ,սկսվել է փախստականների մասսայական ձերբակալում ՝ մեղադրելով փախստականներին Քուրդիստանի աշխատավորական կուսակցության անդամ լինելու մեջ:
Ձերբակլում են բացառապես խաղաղ բնակչությանը,այդ թվում կանանց և երեխաների:Փախստականներն արդեն գերադասում են վեռադառնալ Քոբանի և զոհվել այնտեղ,քան մնալ Թուրքիայում որպես քուրդ փախստական և ենթարկվել խոշտանգումների ու նվաստացումների:
Այս հարցերով պատգամավոր Իբրահիմ Այհրանը,ով Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) անդամ է,գրավոր դիմել է բոլոր պետական ատյաններին,սակայն անպատասխան են մնացել բոլոր դիմում-հարցումները կապված թե՛ ձերբակալությունների,թե՛սահմանի փակ լինելը փախստականների առջև:
Սակայն ի հակադրումն այս բոլոր փաստերի թուրքական օգնության գործակալությունը (AFAD) տարածել է հայտարարություն ,թե իբր Թուրքիան փախստականների համար մինչև հոկտեմբերի 14 ծախսել 23 միլիոն թուրքական լիրա ($ 10 մլն) :
Պատագամովրը ևս միացել է այն կոչին,որ պետք է քրդական համայնքը ոտքի կանգնի և այլևս ինքնուրույն պաշտպանի փախստական դարձած իրենց քույրերին և եղբայրներին :
Կարեն Հովհաննիսյան