ՀՊՏՀ 71 ամյա դասախոսին մարտունեցի ուսանողին ծաղրելու համար պետք էր ոչ թե նկատողություն տալ, այլ ուղղակի լուռ տուն ուղարկել կամ ավելի ճիշտ թոշակի, քանի որ 21-րդ դարում անփոխարինելի ոչ ոք չկա: Անփոխարինելի են Արիստոտելը, Պլատոնը, Աճառյանը ու նրանց կալիբրի մարդիկ: Հաստատ կգտնվեր ևս մեկ նորմալ լեզվի մասնագետ, ով կփոխարիներ նրան:
Իսկ առհասարակ նման պահվածքը միայն բուհի պատերի ներսում չէ:
Սրա նման քաղքենիների կարելի է նաև հանդիպել Երևանի փողոցներում : Ուղղակի մեր երևանաբնակ քաղքենիները պետք է մի պարզ բան հասկանան, որ իրենց կերակրում և պահում է մարզերում ապրող ու աշխատող գյուղացին: Եվ ընդհանրապես' արհեստական քաղքենիներ, դուք բնավ չեք սազում Երևանի գեղեցկությանը, դրա համար էլ անտեսված եք և ուզում եք մարդկանց գյուղացի լինելու ֆոնին ընդգծել ձեր գեղցիությունը:
Կնյազ Սարոյան