Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) կողմից անցած 15 տարիների ընթացքում Հայաստանում իրականացվել են ավելի քան 320 միլիոն դոլարի ներդրումային ծրագրեր, գերազանցապես ֆինանսական շուկաների, արդյունաբերության և հանքարդյունահանման ոլորտներում:
Այս մասին Վաշինգտոն կատարած աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի գլխավոր գործադիր տնօրեն Ջին Յոնգ Ցային: <Մեր երկիրը վերջին տարիներին գործարար և ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ ինստիտուցիոնալ և կարգավորման դաշտի լրջագույն բարեփոխումներ է իրականացրել, այդ թվում' ՄՖԿ-ի գործուն աջակցությամբ>, ավելացրել է Հայաստանի վարչապետը:
Վաչագան Գևորգյան