Երեկ ես շատ ուշադիր հետևել եմ Եռյակի հանրահավաքին ու չեմ լսել.
ա) ի՞նչ մեխանիզմով է իրականացվելու իշխանափոխությունը, դա լինելու է արտահե՞րթ, թե՞ հերթական զարգացումների հետևանքով,
բ) որո՞նք են Եռյակի հաջորդ գործողությունները. չնշվեց անգամ հաջորդ հանրահավաքի օրը ու ենթադրելի է, որ այս հարցում անգամ, ըստ էության, գոնե երեկ չկար կոնսենսուս,

 


գ) Եռյակը կամ Քառյակը պատասխանատվության ի՞նչ աստիճան են հրապարակավ ստանձնում: Նրանք համագործակցում են միայն այս իշխանությանը փոխելո՞ւ, թե՞ նաև նոր իշխանություն ձևավորելու հարցում:
Այս համատեքստում՝ ես զարմացած եմ, որ երեկ հանրահավաք էր հրավիրվել՝ մանավանդ, որ Եռյակի ու շարժման առաջնորդ Գագիկ Ծառուկյանն անկեղծորեն հասկացրեց, որ հստակ ասելիք ավելի ուշ կասի:
Ըստ ամենայնի՝ Եռյակի խնդիրն եղել է իշխանությանը ու նաև միջազգային շահագրգիռ կենտրոններին ուժ ցուցադրելը:
Եթե այս չափանիշով մոտենանք երեկ կատարվածին, ապա կարող ենք փաստել, որ ընդդիմությունն ունի որոշակի էլեկտորալ բազա, սակայն չունի հեղափոխություն կամ արտահերթ զարգացումներ գեներացնելու ռեսուրս:

 

Սուրեն Սուրենյանց