Դպրոցում Հայ ժողովրդի պատմությունը ուսումնասիրելիս միշտ զարմացել եմ, թէ ինչպես ենք մենք այդքան հեշտությամբ կորցրել և զիջել մեր անկախությունն ու ինքնիշխանությունը' մշտապես հայտնվելով մանրադրամի դերում մեծ տերությունների ձեռքում:

 

 


Բայց այսօրվա իրադարձությունները ինձ տվեցին բոլոր հարցերի պատասխանները. մենք արժանի չենք անկախ ու ինքնիշխան պետություն ունենալու և դատապարտված ենք ապրել լավագույն դեպքում գաղութի, վատագույն դեպքում ստրուկի կարգավիճակով օտար պետությունների լծի ու տիրապետության տակ:
Պատմությունն ու բնական էվոլյուցիան մեզ վրա որևէ կերպ չեն անդրադարձել, մնացել ենք նույնը և պետք չէ բողոքել, տրտնջալ ու անիծել սեփական բախտը: Ամեն ազգ արժանի է իր կառավարությանը, իսկ մեր պարագայում նաև ընդդիմությանը:

 

 

Արթուր Ղազինյան