Սիրելի′ գորիսցիներ, սիրելի′ սյունեցիներ, մենք առջեւում ունենք ճակատագրական իրադարձություն․ դա ընտրություններն են, բայց այս ընտրություններին մեր գնալու նպատակը թիմի փոփոխությունը չէ: Այս ընտրություններն անհատների մասին չեն: Նրանց առանձնահատկությունն այն է, որ մենք կանգնած ենք ընտրության առաջ. ուզում ենք ապահով երկիր ունենալ, թե՞ ծնկի իջնած ապրել, աճող տնտեսություն, թե՞ գործազրկության աճ եւ միգրացիա, համերաշխություն երկրի ներսում, թե՞ ատելություն: Այս մասին այսօր Գորիսում կայացած հանրահավաքին ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը