ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը հաջողությամբ կատարեց Եռյակի ՙՙվիճակագրի՚՚ առաքելությունը՝ ներկայացնելով արտագաղթի ու տնտեսության անկման ցուցանիշներ՝ ամփոփելով, որ մեզ պետք է անՍերժ Հայաստան:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի ելույթի հիմնական թիրախը սահմանադրական փոփոխություններն էին:
ՙՙԺառանգություն՚՚ կուսակցություն խմբակցության նախագահ Ռուբեն Հակոբյանը խոսեց ՙՙիշխանափոխության ճանապարհային քարտեզի՚՚ մասին՝ այդպես էլ չբացահայտելով այդ ՙՙքարտեզի՚՚ ոչ մի գործողություն, սահմանափակվելով ընդհանուր ձևակերպումներով ու ավետիս բերելով, որ սանիկն երեխա է ունեցել:
Սուրեն Սուրենյանց