Միջազգային կոալիցիայի օդային հարվածները ստիպում են, որպեսզի ՙՙԻսլամական պետության՚՚ ահաբեկիչները նահանջեն Սիրիայի սահմանամերձ քրդաբնակ Քոբանի քաղաքի այն հատվածներից, որոնք անցել էին ծայրահեղականների տրամադրության տակ:


Այժմ ՙՙԻսլմական պետությունը՚՚ վերահսկում է քաղաքի ընդամենը մի քանի տուն, սակայն Քոբանիի ինքնապաշտպանությունն իրականացնող քրդերը զենքի պակաս ունեն:


Քրդերը մեղադրում են Թուրքիային, որ նա չի շտապում պայքարել ջիհադականների դեմ: Անկարան, իր հերթին, պնդում է, որ միայնակ չի պատրաստվում ներքաշվել պատերազմի մեջ:

 

 


Սուրեն Սուրենյանց