Քոբանիում ԻՇԻՊ-ի ու քրդական «Ժողովրդական պաշտպանության ուժերի» միջև թեժ մարտերի պատճառով Թուրքիայի սահմանակից Ուրֆայի գյուղերի բնակչությունը տարհանվում է, իսկ Թուրքիայի զինված ուժերում տագնապ է հայտարարվել:

 

Գիշերը Թուրքիայում հիմնականում քրդերի կողմից սկսված բողոքի ակցիաները լայն թափ են ստանում, աշխարհագրությունը գնալով ընդլայնվում, բախումները ոստիկանության հետ ուժգնանում: Բախումների հետևանքով Մուշի Վարթո շրջանում արդեն կա մեկ զոհ և վիրավորներ: Մեկ տասնյակ վիրավորներ կան նաև Մերսինի Տարսուս շրջանում: Վիրավորների թիվը հասնում է մի քանի տասնակի, բախումները չեն դադարում:

 

 

Լևոն Հովսեփյան