ՄԻ առիթով զրուցում էի մեր հարևան Վրաստանի մայրաքաղաքի օդանավակայանում աշխատող հայ ծանոթներիցս մեկի հետ: Մինչ մեր հանդիպումը ես վստահ էի, որ Թբիլիսիի օդանավակայանը Զվարթնոցից շատ ուղևորափոխադրումներ է իրականացնում, սակայն շատ զարմացա, երբ իմացա, որ Վրաստանի գլխավոր օդային դարպասները մի քանի անգամ ավելի քիչ ծավալի ինքնաթիռներ է ընդունում և բաց թողնում, քան Հայաստանը: Անկեղծ ասած այդպես էլ չհասկացա, թե ինչն է դրա պատճառը, քնազի ըստ լուրերի՝ Վրաստանում ավիատոմսերն էժան են, երկիրը կոմունիկացիաների խաչմերուկում է, բնակչությունը մեզանից շատ է և այլն: Բայց արի ու տես, որ մեր Զվարթնոցն ավելի ուժեղ է, ինչ խոսք՝ հաճելի էր
Զոհրապ Եգանյան