Եվ այսպես, Հովիկ Աբրահամյանի որոշմամբ, շրջանառության հարկի մասին օրենքի կյանքի կոչումը հետաձգվեց երեք ամսով և վարչապետի հանձնարարությամբ պետք է լրամշակել այն ու նոր առաջարկներ ներկայացնել։


Իրականում ոչ մի բարդ բան չկա ու պետք է ընդամենը երկու բան անել, որպեսզի օրենքը բավարարի բոլորին ու ոչ մի բողոք չառաջացնի։


- Պետք է բարձրացնել ԱԱՀ-ի տակ անցնելու շրջանառության ըտարեկան սանդղակը։ Ներկայիս 58 միլիոնը ոնց որ ծաղր լինի, որովհետև անգամ փոքրիկ տարեկան այդքան շրջանառություն ունենում է։ Եթե այդ թիվը գոնե կրկնապատկեն, ապա այս օրենքը այդքան շատ դժգոհություն չի առաջացնի։


- Պետք է երաշխավորել ու հենց գործով երաշխավորել, որ երբ լրիվ թղթաբանությունով սկսեն աշխատել մարդիկ, մեր սիրելի հարկայինից էլի եռամսյակը մեկ չեն գա մեր փոքր բիզնեսի ներկայացուցիչների մոտ ու էլի ասեն «Ախպեր, պետք ա վրեդ մի 50-100.000 տուգանք պետք ա գրեմ՝ պլան ա վրես դրած»։ Եթե մաքուր ենք աշխատում, ուրեմն մաքուր ենք աշխատում և դա պետք է վերաբերվի նաև... նավև չէ, առաջին հերթին Գագիկ Խաչատրյանի ենթականերին։

 

 


Գեղամ Ասլամազյան