Լիսկայի իբր թե աշխատանքից ազատումը պարզից էլ պարզ է, որ ի սկզբանե ժամանակավոր ու ձևական բնույթ է կրել, և ի վերջո նրան պիտի վերադարձնեին: Ու այդ ընթացքում պետք է եղել տեղապահ, ով ժամանակավոր Լիսկայի աթոռին կնստի ու զուտ ներկայություն կապահովի: Տեղապահի գործը հանձնարարվել էր Վահե Հակոբյանին, ով իր կարճատև գործունեությամբ ապացուցեց, որ Մաքսիմի որդի լինելը դեռ չի նշանակում լինել լավ ղեկավար: Հիմա «տեղը պահելու» իրա ժամկետը լրացավ ու Վահեին տարան ոչ պակաս չալաղաջ մի պաշտոնի՝ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ, որից նույնպես Վահեն առանձնապես գլուխ չի հանում ու ինչ-որ բան անելու կարիք չի էլ լինի, բայց նորմալ փող կաշխատի: Կարճ ասած՝ մեր երիտասարդը երանության գրկում է հայտնվել, ու պիտի գոհ ու շնորհակալ լինի, չաղ ու բախտավոր:
Բայց Վահեն ինչ-որ բանից ոնց որ նեղացած է մնացել ու հիմա նստած տեղից բզբզում է, իր գործարար ընկերոջը՝ Տիգրան Կարապետյանին է քսի տալիս, որ նա ելույթներ ունենա ու ասի, թե կդադարեցնի Սյունիքում ներդրումնել անելը: Մեկը հարցնի՝ այ Տիգրան Կարապետյան, իսկ ի՞նչ մի ներդրում ես արել, որ հիմա էլ պիտի դադարեցնես, մի հատ ցույց տուր էլի արածդ ներդրումները: Կամ ո՞վ չգիտի, որ Կարապետյանը Վահեի ընկերն է, ու որ այս հարցը հատկապես լուսաբանում են այն լրատվամիջոցները, որոնք Վահեի հետ էլ վատ չեն:
Կարճ ասած՝ Լիսկայի նշանակումը ոնց էլ ընդունվի շատերի կողմից, բայց գոնե Վահեն բզբզալու տեղ չունի, որովհետև իշխանությունը չեղած տեղից իրան պաշտոն է տվել, հիմա ինքը էդ նույն իշխանության որոշմանն է՞ դեմ գնում: Վերջիվերջո, Վահե, դու գոնե ջրային տնտեսությունից մի բան հասկանում ե՞ս: Հանգիստ քո համար աշխատի էլի: