Երբ Արցախում և Հայաստանի սահմաններում կռվում էինք թշնամու դեմ,չկար ոչ մի կուսակցական պատկանելություն,կար միայն հանուն Հայրենիքի հասկացողությունը:Երբ ռազմի դաշտում վիրավորվում էր ընկերներիցդ մեկը չէիր մտածում ինքը հանրապետական,դաշնակցական,բարգավաճ կամ մեկ ուրիշ կուսակցությունից է ու թող էդ կուսակցության տղերքը գան փրկեն:Ռազմի դաշտում կար մեկ ընդհանուր թշնամի և մեկ ընդհանուր նպատակ՝ հաղթել թշնամուն,որ չկործանվի Հայոց Աշխարհը:


Այժմ նույն մարտի դաշտն ենք ստեղծել ինքներս հենց Երևանում,Աբովյանում,Աշտարակում,Ապարանում,Գյումրիում.... Ազգին պառակտել ու հանել են մեկ մեկու դեմ:Կուսկցականների համար թիվ մեկ թշնամին համարվում է հանրապետական,բարգավաճ,օրինաց,դաշնակցական,ժառանգական ... ՀԱՅԵՐԸ:ՈՒշքի եկեք,ազգին մի հանեք իրար դեմ հանուն ձեր բիզնեսի,հանուն ձեր դիրքի ու պաշտոնի:Ընդդիմությու՛ն, ի՞նչու հանրահավաք չարեցիր գազի գնի թանկացման ժամանակ,իշխանությու՛ն ինչու՞ ես քո սեփական ազգին խցկում մսաղացը,այնպես արա,որ քո որդիներն ավերակների վրա չթագավորեն:Խելքի եկեք...

 

 


Կիլիկիա Հայաստան