Սիրիայի հյուսիսում գտնվող ու Թուրքիային սահմանակից Քոբանի քրդաբնակ քաղաքի մերձակայքում, Արին Միրկան անունով մի քրդուհի պայթեցրել է իրեն՝ խլելով մի քանի ահաբեկչի կյանք:
ՙՙԻսլամական պետություն՚՚ ահաբեկչական խմբավորման գրոհայիններն երկու ամիս շարունակ շրջափակել են այս քաղաքը՝ փորձելով գրավել այն:
Քրդերն ինքնապաշտպանվում են, Միրկան եղել է YPG-ի՝ ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատի մարտիկ, երկու երեխաների մայր է:
Twitter-ում արդեն իսկ հայտվել են բազմաթիվ գրառումներ, որոնցում Արին Միրկանն որակվում է՝ որպես ՙՙքաջ ռազմիկ՚՚, ՙՙհամարձակ կին՚՚:
Սուրեն Սուրենյանց