ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը հասկանալու համար, նաև մեր առումով, անհրաժեշտ է ամեն 4/8 տարին մեկ դիտարկել նախագահի անձը: Եթե հաշվի չենք առնում այն, այլ միայն առաջնորդվում ենք սովետական տխրահռչակ՝ ամերիկյան իմպերիալիզմ ձևակերպումով, ապա վախենամ, որ ընկնենք պեչենու բաղերը:
Սահմանափակվեմ մեկ օրինակով. Բուշ Ավագը ավելի քան լուրջ հիմք ուներ Իրաքի վրա հարձակվելու համար՝ Քուվեյթի գրավումը, բայց ինքը բավարարվեց Սադամին այնտեղից վռնդելով: Բուշ Կրտսերն ավելի քան կասկածելի հիմքեր ուներ Իրաքի վրա հարձակվելու համար, բայց դա նրան չկանգնեցրեց: ԱՄՆ այսօրվա արտաքին քաղաքականությունը հասկանալու համար հաշվի առեք Բարաք Օբամայի անձը' նրա ինչ և ով լինելը:
Վախթանգ Սիրադեղյան