Սթրեսն ու դեպրեսիան ավելի ու ավելի շատ մարդկանց է վերցնում իր ճիրանները: Ամերիկացի գիտնականները ուսումնասիրություն են իրականացրել 7 միլիոն երիտասարդների շրջանում: Պարզվել է, որ վերջին 35 տարիների ընթացքում երիտասարդները սթրեսով ու դեպրեսիայով տառապում են երկու անգամ ավելի շատ քան 80-ակկաներին: Սա իր հերթին անդրադարձել է երիտասարդների օրգանիզմի մի շարք ֆունկցիաների խանգարմանը: Դիցուք 38 տոկոսով այժմ երիտասարդների ավելի շատ են ունենում հիշողության խնդիր, 74 տոկոսով ավելի շատ են քնի հետ խնդիրները (առաջացել է անքնության սինդրոն, կիսաքուն գիշերներ):

 

 


Հետազոտությունն անցած 7 միլիոն երիտասարդների ուղիղ կեսը զգացել են ճնշվածության զգացում, ունեցել են անպետքության ու միայնակության սինդրոմ: Միաժամանակ երիտասարդներից ոչ մեկը չի խոստովանել ու չի ասել, որ իր մոտ դեպրեսիա է կամ սթրեսային իրավիճակ: Գիտնականները նշում են որ հակադեպրեսանտների գործածումը հաճախ հակառակ արդյունք է ունենում, կամ բացասաբար է ազդում ներքին օրգանների աշխատանքի վրա: