Ուկրաինայի արևելքում՝ Դոնբասում, ուսումնական տարին մեկնարկեց մեկ ամիս ուշ՝ հոկտեմբերի 1-ին:
Սակայն այդ օրն արյունոտ է եղել Դոնեցկի համար:
Հրետանային ռմբակոծության է ենթարկվել քաղաքի բնակելի թաղամասերից մեկը, որում գտնվում է №57 դպրոցը: Մահացել է 10 մարդ, այդ թվում՝ մեկ ուսուցիչ ու դպրոցում գտնվող ծնողներից մեկը:
Ուկրաինայի իշխանություններն ու անջատողականները կատարվածի համար փոխադարձաբար մեղադրում են միմյանց:
Սուրեն Սուրենյանց