Ռուսաստանի նախկին վարչապետ, նեկայումս Հանրապետական կուսակցության համանախագահ Միխայիլ Կասյանովը հարցազրույց է տվել գերմանական Focus ամսագրին:
Նա կանխատեսել է, որ մեկ տարի հետո Ռուսաստանի տնտեսությանը կոլապս է սպառնում, եթե պահպանվեն Արևմուտքի պատժամիջոցները, անկում ապրեն նավթի համաշխարհային գներն ու շարունակվի տնտեսական ճգնաժամը:
Նախկին վարչապետը վստահ է, որ որևմտյան պատժամիջոցները հարվածում են ռեժիմի ռեսուրսային բազային ու չի բացառում, որ դա հանգեցննելու է Պուտինի իշխանության վախճանին:
Սուրեն Սուրենյանց