AdMe.ru-ն ներկայացնում է յոգայի 12 օրենք, որոնք օգնում են սեփական անձն ավելի լավ հասկանալ և փոխել վերաբերմունքը ուրիշների նկատմամբ:
1. Եթե որևէ բան է անհրաժեշտ, ինքներդ արեք:
2. Մ՛ի խոստացեք, իսկ եթե արդեն խոստացել եք, մի՛ մոռացեք իրագործել խոստումը: Խոսքը կարևոր արժեք ունի,պետք չէ՛ արժեզրկել այն, պարզապես՝ մ՛ի խոստացեք, եթե վստահ չեք, որ ցանկացած պարագայում կիրագործեք ձեր խոստումը:
3. Քանի դեռ ձեզ չեն խնդրել միջամտել, մի՛ խառնվեք ուրիշների գործերին:
4. Երբեք մի՛ մերժեք մարդկանց խնդրանքը. ցանկացած խնդրանք երախտիք է ակնկալում: Կատարե՛ք խնդրանքը, սակայն մ՛ի ամաչեք փոխադարձ ծռայության մասին խնդրել:
5. Ապրե՛ք ներկայով. սա կյանքի ամենակարևոր օրենքներից մեկն է:
6. Մ՛ի նվիրվեք, մ՛ի ընտելացեք մարդկանց, իրերին, զբաղմունքներին, քանի որ դա կարող է այնքան ուժեղ գտնվել, որ վտանգի տակ դնի հավասարակշռության զգացումը:
7. Նպատակներ մի՛ դրեք, քանի որ եթե սխալ նպատակ է դրված, ապա դրան հասնելուց հետո միակ զգացողությունը դատարկությունն է:
8. Մի՛ խանգարեք. այս արտահայտությունը պետք է կիրառել և՛ սեփական անձի, և՛ մյուսների նկատմամբ:
9. «Բնության մեջ վատ եղանակներ չկան» արտահայտությունն օգնում է օգտագործել ցանկացած հնարավորություն, այդ թվում նաև՝ սեփական ձախողումները: Լավ կամ վատ պահեր չեն լինում, դրանք մարդկանց արձագանքներն են:
10. Մի՛ քննադատեք. եթե ձեր ներկայությամբ հերթական անգամ որևէ մեկից բամբասեն, մ՛ի միացեք:
11. Մի՛ փոխանցեք այն տեղեկատվությանը, որին լիարժեք չեք տիրապետում:
12. Ամենուրեք և միշտ թույլտվություն խնդրեք. այն ոչ միայն կազատի ավելորդ ջանքերից, այլև՝ քաղաքակիրթ մարդու համբավ կստեղծի: