Այս տարի Սոչիի ազգային պարկում բացվել է աշխարհի ամենաերկար կախովի կամուրջը, որը նախատեսված է հետիոտների համար: 500 մետր երկարությամբ այս կամուրջը կառուցվել է 200 մետր բարձրությամբ կիրճի վրա, որը տուրիստների համար ապահովում է անմոռանալի տեսարան: Կամուրջի շինարարության համար պահանջվել է 2 տարի, 740 տոննա մետաղ և 2000 խմ բետոն: Կամուրջն ընդունակ է դիմանալ 9 բալանոց երկրաշարժին և 3000 մարդու ծանրությանը: