Սա Արցախի Տիգրանակերտ քաղաքն է՝ նույնանուն 4 քաղաքներից մեկը, որը կառուցվել է մթա 1-ին դարում Տիգրամ Մեծի կողմից: Հենց այս քաղաքի պեղումները ադրբեջանական սուլթանի ու նրան սպասարկող նազիր-վեզիրների մոտ զայրույթ առաջացրեց ու սկսեցին ուղիներ փնտրել պատմությունը խեղաթյուրելու համար: Այս պեղումները հօդս ցնդեցրին ադրբեջանական տկար պատմության հորինած հեքիաթները: Սակայն, սեփական ժողովրդի ինքնության փնտրտուքներին համահունչ սկսեցին, նախ՝ ժխտել անհերքելի ապացույցները, հետո հասկացան, որ արդեն աբսուրդը վերաճում է հիմարության, սկսեցին այն ներկայացնել իբրև աղվանական (կովկասյան ալբանական): Ադրբեջանական քարոզչությունը վերջին տարիներին տրանսֆորմացիաների է ենթարկվել ու հիմա սկսել են ոչ թե ժխտել արմենների հին ազգ լինելու իրողությունը, այլ՝ տարանջատել հայ և արմեն անվանումներն իբրև առանձին էթնոնիմ և մշակել հայերի <տեսություն>, որ հայերը այդ նույն արմենները չեն: Տիգրանակերտը դարձավ Արցախի պատմամշակութային հարստության անտիկ շրջանի բաղկացուցիչը:
Տիգրան Արտաշեսյան