Էրդողանն ԱՄՆ-ում հայտարարեց Իսլամական պետության դեմ կոալիցիային ռազմական կամ քաղաքական աջակցության մասին, իսկ ԱՄՆ պետքարտուղար Քերին էլ նշել է կոալիցիային միանալու Անկարայի պատրաստակամության մասին:

 


Թուրքիայի քաղաքականությունն ու դիրքորոշումը գնալով հասկանալի է դառնում: Իսլամական պետության դեմ կոալիցիայի հարցում Անկարայի սկզբնական դիրքորոշումը կարծես փոխվում է: Էրդողանն ԱՄՆ-ում հայտարարել է ԱՄՆ-ի և դաշնակիցների կողմից Սիրիայում օդային հարվածների շարունակման անհրաժեշտության ու Թուրքիայի կողմից ռազմական կամ քաղաքական աջակցության մասին:

 

 

Կարծես այն նախնական եզրակացությունն ու վերլուծությունը Թուրքիայի մանևրելու հետ կապված ճիշտ է դուրս գալիս: Գործընթացները համընկնում են մի սցենարի տրամաբանության շրջանակում: Թուրքիայի ցանկացածը ԱՄՆ-ի ու դաշնակիցների կողմից Սիրիայում ռազմական գործողություններ սկսելն էր, մեծ հաշվով, էական չի թե ԻՇԻՊ-ի դեմ: (ԻՇԻՊ+Ասադ)+ռազմական միջամտություն սցենարը գործում է արդեն, իսկ Թուրքիան այս հարցում ամենաշահագրգռվածն է:

 

 

Լևոն Հովսեփյան