Մարդասպաններն արարածներ են, ովքեր գտնվում են «կենդանի» և «մարդ» հասկացությունների սահմանագծին: Նրանցից շատերին մենք գիտենք կինոմատոգրաֆիայի շնորհիվ: Նրանց մասին երգեր են երգում, արտիստները նրանց անուններով են կոչում իրենց: Կյանքում ո՞վ են եղել աշխարհին հայտնի մարդասպանները:

Маньяк

Маньяк

Ջոն Ուեյն Գեյսի: Բռնաբարել և սպանել է 33 մարդ, այդ թվում՝ դեռահասների: Նրա կեղծանունը «Մարդասպան ծաղրածու» է: 9 տարեկանում մանկապիղծի զոհ է դարձել: Նա աշխատել է որպես ծաղրածու: Նրա մասին տասնյակ ֆիլմեր են նկարահանվել, որոնցից առավել հայտնի են «Բռնել մարդասպանին» և «Գերեզմանափոր Գեյսին» ֆիլմերը: Էլիս Կուպերը և Մեռլին Մենսոնը նրան նվիրված երգեր ունեն:

 

Маньяк

Маньяк

Ջեֆֆրի Լայոնել Դամեր: 1978-1991 թթ ընկած ժամանակահատվածում նրա զոհն են դարձել 17 պատանիներ և տղամարդիկ: Նրանց դիակները նա բռնաբարել է, ապա կերել: Դամերի մասին նկարահանվել են մի շարք վավերագրական և գեղարվեստական ֆիլմեր: Նա հիշատակվում է նաև Էմինեմի “Brainless” և Քեթի Փերրի “Dark Horse” երգերում:

 

Маньяк

Маньяк

Թեոդոր Ռոբերտ Բանդի: Նա խոստովանել է իր կատարած 30 սպանությունները: Առևանգել է մարդկանց, սպանել, որից հետո բռնաբարել է: Հավաքել է զոհերի գլուխները՝ որպես հուշանվերներ: Ավարտել է Վաշինգտոնի համալսարանը, մասնագիտությամբ հոգեբան է: Նրա մասին նկարված ֆիլմերից առավել հայտնի է «Սպանություն Գրին գետի վրա» ֆիլմը: 

 

Маньяк

Маньяк

Հերի Ռիջուեյ: 1980-1990 թթ ընկած ժամանակահատվածում սպանել է բազմաթիվ կանանց: 20 տարի անց նրա մեղքը հաստատվել է ԴՆԹ անալիզի միջոցով: Հանդիսանում է Ամերիկայի ամենահայտնի սերիական մարդասպաններից մեկը:

 

Маньяк

Маньяк

Էդ Գեյն: Ընդամենը երկու սպանության հեղինակ է, բայց պատմության մեջ մնացել է ամենադաժան մարդասպաններից մեկը: Նա դիահերձել է իր զոհերի մարմինները և դրանցից կոստյումներ պատրաստել: «Գառների լռությունը» գիրքը գրվել է այս գաղափարի հիման վրա:

 

Маньяк

Маньяк

Հենրի Լի Լուկաս: Դատարանին հաջողվել է ապացուցել նրա գործած 11 սպանությունները, բայց նա խոստովանել է ավելի քան 300 սպանությունների մասին: Նրա առաջին զոհը եղել է հարազատ մայրը: Նախագահ Բուշի հրամանով նրա հանդեպ սահմանած մահապատիժը փոխարինել են ցմահ ազատազրկմամբ:

 

Маньяк

Маньяк

Էյլին Կարոլ Ուորնոս: Համարվում է առաջին կին մարդասպանը: Մարմնավաճառությամբ է զբաղվել, սպանել է իր հաճախորդներից մի քանիսին: Ինչպես նա պատմել է քննիչներին՝ նրանք ցանկացել են նրան ծեծի ենթարկել սեռական ակտի ժամանակ: «Հրեշը» ֆիլմում Շարլիզ Թերոնը Էյլինի դերի համար Օսկար է ստացել:

 

Маньяк

Маньяк

Անդրեյ Ռոմանովիչ Չոկատիլո: ԽՍՀՄ-ի ամենահայտնի և դաժան մարդասպանն է: Ապացուցվել են նրա գործած ավելի քան 50 սպանությունները: Նրա զոհերը եղել են հիմնականում դեռահասներ, երեխաներ և կանայք: Սխալմամբ Չոկատիլոյի փոխարեն մահապատժի է ենթարկվել մեկ այլ մարդ: 2011 թ. Մինսկում բացվել է նկարիչ Մ. Սենկովայի  «Ինչպես սարսափելի հեքիաթում» ցուցահանդեսը: