Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի պատվիրակությանը՝ Ֆիլիպ Կալտենբախի գլխավորությամբ:

 

Ֆիլիպ Կալտենբախն անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին՝ ընդգծել է, որ նման ողբերգությունները միջազգայներոն չդատապարտելը հանգեցնում է դրանց կրկնության: Խոսելով ղարաբաղյան հակամարտության մասին՝ պարոն Կալտենբախը շեշտել է, որ Ֆրանսիան հետագայում ևս պատրաստ է ջանքեր գործադրել հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը հասնելու համար:


Զրուցակիցները քննարկել են նաև հայ-ֆրանսիական տնտեսական, քաղաքական հարաբերություններին, տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացներին վերաբերող հարցեր: Հովիկ Աբրահամյանը ֆրանսիացի խորհրդարանականներին է ներկայացրել նաև ՀՀ կառավարության ծրագրային առաջնահերթությունները՝ նշելով, որ Հայաստանում ներդրումների ներգրավման համար ստեղծված են բարենպաստ պայմաններ:

 

 

Խաչատրյան Ժոռա