Բարաք Օբաման անցնում է գրոհի ընդդեմ էբոլայի: 3000 ամերիկացի զինվորականներ կմեկնեն արևմտյան Աֆրիկա պայքարելու տենդի դեմ: Նրանք տեղակայվելու են Սենեգալում և Լիբերիայում: ԱՄՆ նախագահը էբոլա տենդը անվանել է համաշխարհային մակարդակի մարտահրավեր ամբողջ աշխարհի համար: 3000 ամերիկացի զինվորականները կառուցելու են 17 նոր կենտրոնների կառուցմամբ, որոնցից յուրաքանչյուրում կլինի 100-ից ավելի հիվանդներ տեղավորելու ու մեկուսացնելու հնարավորություն:
Բացի այդ Միացյալ Նահանգները առաջիկայում պատրաստելու են 500 հոգանոց բժիշկների խումբ, որոնք կգործուղվեն էբոլայի էպիկենտրոններ: Միաժամանակ այս շաբաթվա ընթացքում 50000 առաջին օգնության համար անհրաժեշտ բժշկական միջոցներ կբաժանվեն առավել վարակված գոտիներում: Բարաք Օբաման կոչ է արել բոլոր պետություններին միանալ էբոլայի դեմ պայքարին, նշելով, որ այն հեռու է թվում միայն առաջին հայացքից, սակայն նրա տարածման տեմպերը չափից ավելի արագ են, իսկ էբոլան հետզհետե վերահսկողությունից դուրս է գալիս:
Նշենք, որ մինչև այժմ էբոլայից մահացածների թիվը հասել է 2461-ի, վարակվածների թիվը հատել է 4000-ի սահմանը: Համաձայն ԱՀԿ հետազոտությունների էբոլայի զոհերի թիվը հատելու է 20 հազարի սահմանը, իսկ այ կանխելու համար անհրաժեշտ է արդեն, ոչ թե 500 միլիոն դոլար, այլ 1 միլիարդ դոլար: