Մարդ կա պայքարում է հանուն մի բանի,մարդ կա պայքարում է հանուն պայքարի: Կամ ես հիշողության հետ պրոբլեմներ ունեմ,կամ՝ճիշտ եմ.տարիներ առաջ մարդիկ կային,որ բարձրաձայն կողմ էին արտահայտվում պառլամենտական կառավարման ձևի անցնելուն,իսկ հիմա ՝դեմ: Չեմ ուզում դատել դեմ հանդիսացողներին,որոնք պատճառ են բերում ,որ սա թոզ փչոցի է,այս է,այն է:

 

Անձամբ ինձ համար անհասկանալի է դեմ լինելը.պառլամենտական կառավարման ձևը ժողովրդավարական տեսանկյունից,ամենակատարյալ ձևն է,իսկ եթե իշխող կուսակցությունը չուզենա,նախագահականի օրոք էլ վատ կլինի պետության վիճակը,խորհրդարանականի դեպքում էլ վատ կլինի: Իսկ,եթե լավն է իշխող մեծամասնությունը,ապա երկուսի դեպքում էլ լավ կլինի.վատ պարողին միշտ էլ նույն հանգամանքը կխանգարի,պայքարելու համար պայքարողին էլ միշտ մի պատճառ կլինի պայքարելու համար:

 

Պառլամենտական կառավարման դեպքում ավելի շատ դեմոկրատիա կա.կառավարությունը ձևավորվում է խորհրդարանի կողմից,ամեն ինչում հաշվետու են խորհրդարանին,իսկ խորհրդարանը կարծեմ ամենաիսկական ժողովրդի ներկայացուցիչն է,հենց թեկուզ կարծիքների լայն շերտի առումով և ավելի շատ մասնակիցների առումով: Այլ կերպ ասած սա իշխանության բաժանում և բազմաշերտ լինելն է:

 

 

Տիգրան Մկրտչյան