Նիստից հետո իր խոսքում Նաիրա Զոհրաբյանը նշեց. «ՀՅԴ-ն մեզ հետ չի մասնակցելու հանրահավաքին, որովհետև մենք չէինք կարող այդ օրը չանդրադառնալ Սահմանադրական բարեփոխումներին։ Դաշնակցությունը չի միանա նաև մարզային այցերին»: Այսպիսով հրաշալի քառյակն այլևս պատմություն է ու կարող եք դիմավորել հրաշալի եռյակին: Սա վաղուց կայացած փաստ էր, ուղղակի կուլիասյին իրականություն էր և մարդիկ դեռ հույսեր էին փայփայում, որ քառյակը կա: Հիմա ՕԵԿ-ի հարցն է բաց մնում, որտեղ կլինի ՕԵԿ-ը, որովհետև ԲՀԿ-ն իր այլընտրանքը զիճեց ՀՅԴ-ին, իսկ ՕԵԿ-ը դեռ դեգերում է այստեղից այնտեղ ու երբեմն կանգնում է քառյակի, արդեն եռյակի ոտքին:

 

 


Էդգար Խաչատրյան