Միշտ մի տեսակ «նեուլովիմի» բան կա այդ «արդարադատություն» ասվածի մեջ: Ու ինչքան այն «փնտրված» է հասարակության կողմից, այնքան դժվար է որսալը: Իմ սուբյեկտիվ պատկերացմամբ, ինչպես ամեն ինչ մեր փոքրիկ Հայաստանում, այնպես էլ արդարադատության ընկալումը ստիպված ենք անձերով պայմանավորել, անձնավորված ընկալել: Իհարկե իդեալական տարբերակը, որ լրիվ հակառակը լիներ. Արդարադատության ինստիտուտը ընկալվեր անկախ անձերի փոփոխությունից ու անձնական ունակություններից: Սակայն իրատեսությունն էլ վկայում է, որ առաջիկա 20-50 տարում այն մեզ չի սպառնում: Ուրեմն ունենք այն ինչ ունենք: Ինչու հանակարծ նման բանից խոսեցի, որովհետև ամենօրյա լրահոսին նայելով էլ ակնհայտ է դառնում, որ հապաղել էլ չի կարելի, որովհետև հասարակությունն այսօր ուղղակի ծարավ է արդարադատության: Իրավական դաշտում օր-օրի ավելանում է քաղաքացիների ակտիվությունը ու բոլորի ակնկալիքը մեկն է' պահանջում են արդարադատություն: Ինչ խոսք, առաջին հայացքից գուցե համարձակ բան թվա ասածս' «Արդարադատություն» բրենդը առաջ մղել Հայաստանում, բայց եթե մեծ ժամանակահատվածի մեջ են վերլուծում այն, գուցե հեց այսօր ունենք քիչ թե շատ նպաստավոր իրավիճակ: Հայաստանում Արդարադատության նախարարները միշտ եղել են մի տեսակ նուրբ, հանդուրժող, լավ իրավաբաններ, բայց կարծես թե միշտ ինչ որ բան պակաս է եղել ու ավելին, անցած տարիներին լուրջ խզումներ են առաջացել հենց այս գերատեսչության ու իր ենթակայության տակ գտնվող, սակայն հզոր ուժային կառույցների միջև: Օրինակ նախարարություն-կալանավայրեր, նախարարություն-ԴԱՀԿ: Էլ չեմ ասում դատարանների մասին: բայց քանի որ հենց սկզբից նշեցի, գոնե այսօր, անձի առումով նպաստավոր իրավիճակ է: Կարծես թե վերը նշածս որակների մասով, փոփոխություն կա, ու նուրբին փոխարինել է հետևողականություը ու ավելացել թափանցիկությունը, ինչն այսօրվա Արդարադատության նախարարին մի տեսակ «պռաբիվնոյ» ու առավել ընդունելի է դարձրել հասարակության աչքին: Ուրեմն գուցե հենց պահն է ավելին պահանջելու այդ գերատեսչությունից ու նաև դրանով նպաստել դրա կայացմանն ու զարգացմանը:


հ.գ. Անկեղծ համոզված եմ, որ «Արդարադատության» կայացումն է հասարակության հոգին բուժելու անփոխարինելի բալասանը: Առաջարկում եմ արդարադատության մասին հրապարակայնորեն շատ խոսել, անընդհատ զնգացնել չինովնիկների ակնաջներին:

 

 

Ջոն Կարապետյան