ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան օզոնային շերտի պահպանության միջազգային օրը հաստատել է 1994 թվականին: Այս օրն ընտրվել է ի պատիվ Մոնրեալի՝ օզոնի շերտը քայքայող նյութերի մասին արձանագրության ստորագրման: Օզոնային շերտի պահպանության խնդիրը, որը պահպանում է Երկրի կենդանի օրգանիզմները ուլտրամանուշակագույն ճառագայթների կործանիչ ազդեցությունից, համարվում է առաջնային բոլոր երկրների համար: Այս խնդրով մտահոգված են գիտնականները, բնապահպանները, արդյունաբերողները: Մասնագետները տեղեկացնում են մեր մոլորակի վերնոլորտում օզոնային շերտի քայքայման խնդրի մասին: Անգլիացի մասնագետների տվյալների համաձայն, այդ գործընթացը անմիջականորեն կապված է արդյունաբերությունում և կենցաղում քլոր պարունակող քիմիական նյութերի օգտագործման հետ: Այս նյութերը լայն տարածում են գտել գյուղատնտեսությունում և ժողովրդական տնտեսության շատ այլ բնագավառներում: Ինչպես հայտարարում են գիտնականները, սրանց արտանետումները օզոնային շերտի քայքայման հիմնական պատճառներն են և վնասակար են ոչ միայն մարդու առողջության, այլև Երկրի վրա բոլոր կենդանի օրգանիզմների համար: Միջազգային խմբակցության ջանքերը օզոնային շերտի պահպանության գործում, ուղղված են նրա վերականգնմանը, ուլտրամանուշակագույն բիոլոգիական ակտիվ ճառագայթման ինտենսիվության նվազեցմանը: Դրա արդյունքը կլինի մարդու առողջության համար վնասակար հետևանքների նվազեցումը (աչքի վնասվելու վտանգ, իմունային համակարգի վատթարացում և մաշկի քաղցկեղի զարգացում, ինչպես նաև կենդանիների, բուսականության, միկրոօրգանիզմների, նյութերի վիճակի և օդի որակի): Օզոնային շերտի վիճակի ուսումնասիրությունները Հայաստանում իրականացվում են 1993 թվականից: Հանրապետությունը միացել է օզոնային շերտի մոնիտորինգի համաշխարհային ցանցին և ներկայացնում է տարածաշրջանի օզոնային շերտի վիճակի և ուլտրամանուշակագույն ճառագայթման տվյալները համաշխարհային կենտրոնին, որը գտնվում է Կանադայի Տորոնտո քաղաքում:

 

 

Նարեկ Կիրակոսյան