Forbes.ru-ն ներկայացրել է Նյու Յորքի (ԱՄՆ) քաղաքապետ և Bloomberg ընկերության հիմնադիր Մայքլ Բլումբերգի՝ բիզնեսում աշխատասիրության և հավատարմության սեփական կանոնները:

 

1. Ես անկեղծորեն խղճում են այն մարդկանց, ովքեր չեն սիրում այն, ինչի շնորհիվ գումար են վաստակում։


2.Անդադար և ինքնամոռաց աշխատանքն ավելացնում է հաջողության հնարավորությունները։ Սակայն այստեղ նույնպես ոչ մի երաշխիք չկա. արդյունքում ամեն ինչ կարող է կախված լինել խաղաքարտի դիրքից։


3. Ես միշտ աշխատել եմ ավելի շատ, քան այն երիտասարդը։


4.Չնայած որ ես միշտ լուրջ եմ վերաբերվել կարիերայի աճին, այնուամենայնիվ, երբեք չեմ ունեցել գործողությունների հստակ պլան։


5.Հինգ տարվա պլաններ մի´ կազմեք և արդյունքներ մի´ ակնկալեք «մեծ ցատկից»։


6.Ինձ հատկապես դուր է գալիս կիրակի երեկոն, քանի որ ես գիտեմ՝ արթնանալուց հետո առջևում ինձ սպասում է 5 հետաքրքիր օր աշխատավայրում։


7.Մտածե´ք, թե որքան ժամանակ եք դուք անցկացնում աշխատավայրում և ճանապարհին։ Եթե այդ թիվը ձեզ դուր չի գալիս, ապա դուք, հավանաբար, խղճուկ եք գոյատևում։


8.Չափազանց շատ մի´ անհանգստացեք մանրուքների համար։


9.Ես նախընտրում եմ գործել, այլ ոչ ռազմավարության մշակմամբ զբաղվել։


10.Ես սիրում եմ ամեն ինչ անել ինքս և չեմ վախենում «կեղտոտել ձեռքերս»։


11.Ղեկավարելով Bloomberg-ը՝ ես ամենից շատ գնահատել եմ այն մարդկանց, ովքեր անհրաժեշտության դեպքում կարող են ասել՝ «Իսկ արքան մերկ է»։


12.Եթե դուք տեսնում եք, որ գաղափարը չի տալիս ձեզ անհրաժեշտ արդյունքները խելամիտ ժամանակահատվածում, խորը շնչեք և ավարտեք այդ մենամարտը։


13.Հիմնելով սեփական գործը՝ դուք յուրաքանչյուր փորձություն դիտարկում եք որպես խնդիր։ Թվում է՝ ամեն ինչ ձեր դեմ է. իրականում այդպես էլ կա, և ձեզ մնում է միայն շրջանցող ճանապարհներ գտնել։


14.Մարդիկ լավագույնն են, ինչ կա իմ ընկերությունում։


15. Ոչ մի աշխատակից, ներառյալ՝ ես, չունի առանձնասենյակ։


16.Մենք ավելի շատ զույգերի ենք ծանոթացրել, ովքեր հետագայում ընտանիք են ստեղծել, քան որևէ ամուսնական գործակալություն։


17.Աստված մի՛ արասցե, որ որևէ մեկն անցնի մեր մրցակիցների կողմը. այդ դեպքում մենք ամբողջ հոգով կարող ենք այդ աշխատակիցներին ցանկանալ միայն անհաջողություններ բոլոր ձեռնարկումներում։


18.Մենք միայն հավատարմություն ենք ընդունում մեր ընկերության նկատմամբ։ Եվ եթե նրանք մեզ հետ չեն, ապա մեր դեմ են։


19.Զարգացումը մեզ դարձնում է շարժվող թիրախ, որին դժվար է դիպչել։ Զարգացման բացակայությունը մեզ հեշտ որս է դարձնում։


20.Ինձանից կստացվեր սարսափելի վենչուրային կապիտալիստ. յուրաքանչյուր ընկերության արժեքն իմ կողմից կդիտարկվեր որպես շատ բարձր։ Ես երբեք չեմ կասկածել, որ սեփական ընկերություն հիմնելն ավելի էժան է։


21.Ես երբեք չեմ եղել կողմնակի դիտորդ։ Միշտ նախընտրել եմ ակտիվ մասնակցությունը։


22.Եվ, այնուամենայնիվ, սոցիալիստները մի բանում ճիշտ էին՝ ոչ ոք չի կարող հաջողության հասնել միայնակ։


23.Եսասեր ինդիվիդուալիստը, ով ամեն ինչ սկսում է «ես» կամ «ինձ» բառերով, երբեք չի հասնի բարձունքի։

 

24.Ժամանակ առ ժամանակ, նույնիսկ լինելով շրջապատված մեր հաջողության պտուղներով՝ փող, իշխանություն, հայտնիություն, ես հայտնվում եմ ֆրուստրացիայի մեջ և երազում եմ ամեն ինչ նորից սկսել։


25.Եթե դուք երազում եք պետական ծառայության մասին, ես խորհուրդ կտայի նախ միլիարդատեր դառնալ։