Այսօր մեր մարզիկներից Նարեկ Աբգարյանը Մախաչկալայի բավականին բարդ մրցաշարում կանգնել է պատվո հարթակի վերին աստիճանին:Հովհաննես Բաչկովի մենամարտի հետ կապված ցավոք մրցավարները չգտնվեցին բարձունքում եւ աճպարարությամբ զբաղվեցին:

 

 

Ակնհայտ էր,որ Հովհաննես Բաչկովը հաղթում էր եւ անտեղի հոնքի վնասվածքի պատճառով թույլ չտվեցին մենամարտը շարունակել: Հովհաննես Բաչկովը նվաճեց արծաթե մեդալ:Բրոնզե մեդալների արժանացան Հենրիկ Մոքոյանը,Գառնիկ Հարությունյանը եւ Ռաֆայել Սիմոնյանը:Այս հաղթանակները խոսում են այն մասին,որ մենք ճիշտ ճանապարհի վրա ենք եւ հայկական բռնցքամարտը այսօր վերելք է ապրում:

 

 

Արթուր Գևորգյան